Հասարակական

Տիգրան Ավինյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ու  Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում