Քաղաքականություն

Շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի շուրջ ունեցած ամուր դիրքորոշման համար․ Կոնստանտինոս Կոմբոս

1 րոպեի ընթերցում

Շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի շուրջ ունեցած ամուր դիրքորոշման համար․ Կոնստանտինոս Կոմբոս

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը շնորհակալ է Հայաստանին կիպրական կղզու հիմնախնդրի հարցում ունեցած ամուր դիրքորոշման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

«Վերջերս ես նախարարին (ՀՀ ԱԳ նախարարին – խմբ.) տեղեկացրել եմ «Կիպրոսի հարցի» շուրջ վերջին զարգացումների մասին։ Մենք քննարկել ենք և շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի տևական լուծման առումով ամուր դիրքորոշման համար»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Կոմբոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում