Քաղաքականություն

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որոշում ունենք մոտ ապագայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Մենք ջանք չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։

Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը մայրաքաղաքներում միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,-ընդգծեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում