Սպորտ

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը:

Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին:

Ավելի վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում