Հասարակական

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. փետրվարին իրականացվել է 53․5 մլն գործարք

1 րոպեի ընթերցում

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. փետրվարին իրականացվել է 53․5 մլն գործարք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում