Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հանդես է գալիս Թբիլիսիի եւ Սուխումի միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսման օգտին
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հանդես է գալիս Թբիլիսիի եւ Սուխումի միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսման օգտին, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք անփոփոխ կերպով ընդգօում էինք, որ որքան ավելի շուտ կարգավորվի Աբխազիայի ընտրությունների հարցը, այնքան ավելի արագ կարելի կլինի վերադառնալ Թբիլիսիի եւ Սուխումի երկխոսությանըե,-ասել է նա: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «այժմ, երբ բանը քիչ թե շատ կարգավորվել է, կարելի է վերսկսել բանակցությունները միջնորդների, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Վրաստանի գծով բարեկամների խմբի օգնությամբե: