Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակազմի կանայք կպարգևատրվեն 70 հազարական դրամի չափով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները Կանանց տոնի առթիվ կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի»: