Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի խորհրդարանական խմբակցության հետ քննարկել է արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: