Մշակույթ

Ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակը կներկայացվի Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը նվիրված նորաստեղծ հայկական «ArtInsight» հարթակը կներկայացվի Գյումրիում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա մարտի 5-ին «Impact Hub Gyumri»-ում:

«ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Այն միավորում է առավելապես հայ արվեստագետներին, նպաստում նրանց միջև համագործակցության խթանմանը, արվեստագետների ու արվեստասերների համար դինամիկ միջավայրի ստեղծմանը:

Հարթակը նպատակ ունի հանրայնացնել Հայաստանում ժամանակակից վիզուալ արվեստը՝ արվեստասերներին հնարավորություն տալով ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ։ Հարթակը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին և ժամանակակից արվեստի միտումներին։

Այնտեղ առանձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել նախագծի համադրողների խորհրդի կողմից հավատարմագրված արվեստի գործերը, այլ նաև օգտվել «ArtInsight»-ի առաջարկած համագործակցության տարբեր մոդելներից։

Հայերեն

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

Հայաստանյան ընկերությունը` FEAS Չեմպիոնների լիգայի մրցանակակիր. Երևանում կայացավ ConFEAS 2025-ը

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի պահանջը