Մշակույթ

Ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակը կներկայացվի Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակը կներկայացվի Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը նվիրված նորաստեղծ հայկական «ArtInsight» հարթակը կներկայացվի Գյումրիում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա մարտի 5-ին «Impact Hub Gyumri»-ում:

«ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Այն միավորում է առավելապես հայ արվեստագետներին, նպաստում նրանց միջև համագործակցության խթանմանը, արվեստագետների ու արվեստասերների համար դինամիկ միջավայրի ստեղծմանը:

Հարթակը նպատակ ունի հանրայնացնել Հայաստանում ժամանակակից վիզուալ արվեստը՝ արվեստասերներին հնարավորություն տալով ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ։ Հարթակը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին և ժամանակակից արվեստի միտումներին։

Այնտեղ առանձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել նախագծի համադրողների խորհրդի կողմից հավատարմագրված արվեստի գործերը, այլ նաև օգտվել «ArtInsight»-ի առաջարկած համագործակցության տարբեր մոդելներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում