Միջազգային

Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար

1 րոպեի ընթերցում

Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան, միանալով Չեխիայի նախաձեռնած համատեղ գնումների ծրագրին, հայտարարել է Ուկրաինային 200 մլն եվրո տրամադրելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գումարն ուղվելու է Ուկրաինայի համար 155 մմ տրամաչափի հրետանային արկերի գնմանը:

Գնումը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կատարվելու է Եվրամիության սահմաններից դուրս: «Մենք կարող ենք Ուկրաինայի նախագահին տալ այն, ինչ նա խնդրում է՝ արկեր: Առաջիկա շաբաթներին կմատակարարվի ավելի շատ արկ: Այդ գումարով կարելի է ձեռք բերել մինչև 50 հազար արկ»,- Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն:

Նա ընդգծել է, որ Չեխիայի նախաձեռնությանն արդեն իսկ միացել են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Կանադան և Շվեդիան։ Ակնկալվում է, որ առաջին արկերը կարող են Ուկրաինա հասնել արդեն մարտի վերջին։

ԵՄ-ն չի կատարել 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարի սկիզբը Ուկրաինային 1 միլիոն արկ տրամադրելու իր խոստումը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ մինչև մարտի վերջ ԵՄ-ն կկարողանա 524 հազարի հասցնել Կիևին փոխանցված արկերի քանակը, որը մինչև տարեվերջ պետք է հասնի 1 միլիոնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում