Քաղաքականություն

Դա պատասխանատվությունից փախչել է. Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում արտահերթ ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Դա պատասխանատվությունից փախչել է. Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում արտահերթ ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իշխող քաղաքական ուժը պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ կտանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանությունը նոր ընտրությունների մտադրություն ունի:

«Նոր ընտրություններն անթույլատրելի են: Դա պատասխանատվությունից փախչել է: ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, և նման հարց չի քննարկվում, չի քննարկվել»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ սա պատասխանատու դիրքորոշում է և թիմի միասնական որոշումն է:

Սիմոնյանը հավելեց՝ իրենց քաղաքական ուժը վերցրել է պատասխանատվություն և մինչև վերջ կտանի: «Մենք առաքելություն ունենք՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր տարածաշրջանին խաղաղություն բերելը: Դրանից հետո ընտրությունների ժամանակը կգա, մենք կներկայացնենք մեր տեսլականը, մեր ընդդիմադիր գործիչները՝ իրենց տեսլականը: Եվ ՀՀ ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրություններով կքվեարկի և կընտրի այն իշխանությանը, որ կգտնի ճիշտ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում