Քաղաքականություն

Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին

1 րոպեի ընթերցում

Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը,հավանաբար,տեղի կունենա մարտի 4-ին։«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են տարածվող լուրին՝ նշելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում