Միջազգային

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ին՝ գարնանային նստաշրջանի առաջին նիստում, վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վերջնական քվեարկությանը, որը հեռարձակվել է Հունգարիայի օրենսդիրի պաշտոնական կայքում, 188 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը: Քվեարկությանը չի մասնակցել չորս պատգամավոր:

Այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին վավերացրեց դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, Հունգարիան վերջին դաշնակից երկիրն էր, որը դա չէր արել: Վավերացումից հետո Շվեդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում