Միջազգային

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում միաձայն ընդունել է երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նիստին ներկա բոլոր 196 պատգամավորները կողմ են քվեարկել նախագահի հրաժարականին։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Փետրվարի սկզբին Հունգարիայում սկանդալ ծագեց, երբ պարզվեց, որ երկրի նախագահ Կատալին Նովակը, Հռոմի պապի 2023 թվականի ապրիլին Բուդապեշտ այցից առաջ, բավարարել է մանկատան նախկին փոխտնօրենի ներման խնդրանքը, որը մասնակցել է մանկապիղծ տնօրենի հանցագործությունները կոծկելուն։

Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ արեցին հրաժարական տալ: Փետրվարի 10-ին նա հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում