Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել. Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է միջազգային համաժողովի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով, որ միջոցառումը մեկ հարկի տակ է միավորում գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։

Համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն»միջոցառմամբ,որի շրջանակում բացման ելույթով հանդես էեկել նաև նախարար Նարեկ Մկրտչյանը։Ընդգծելով Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը՝ նախարարը խոսել է երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտվել է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են,ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի։Երկու ժողովուրդների միջև հնուց ի վեր առկա փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը նպաստում են միջմարդկային փոխանակումների ինտենսիվացմանը տարբեր բնագավառներում»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որիր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը: Նախարարը նաև խոսել է նախարարության կողմից 2022 թվականին ստորագրված Skill India-ի հետ փոխըմբռնման հուշագրից, որը վերապատրաստման և հմտությունների զարգացման հնարավորություն է նախատեսում:

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության ներուժը և առաջարկելդիտարկելգլոբալ AI նորարարական հարթակի ստեղծման գաղափարը՝ լուծումների և հետազոտությունների փոխանակումը հեշտացնելու, միջազգային համագործակցության միջոցով սոցիալական օգուտները խթանելու նպատակով։ Ազգերի միջև խաղաղության, համագործակցության ու փոխադարձ հարգանքի դրսևորման կարևորության համատեքստում խոսվել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին և նշվել, որանվտանգությունը, տնտեսական կայունությունը և երկրների զարգացումը պետք է դիտարկվեն որպես հավաքական գլոբալ պատասխանատվություն։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաևպանելայինքննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Հայերեն العربية English Français Русский 中文

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում

Չեխիայի նախագահական պալատում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ. Նիկոլ Փաշինյան

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով