Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն հանդիպումից:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.«Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին»:

Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, կարող են ուժեղացնել երկու երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով,և այս ամենը քննարկել են վարչապետ Փաշինյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում