Քաղաքականություն

Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ․ Փաշինյանն արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ․ Փաշինյանն արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի մեղադրանքներին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։

«Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաև մեր բանակի բարեփոխումների և Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ։ Բայց, ինչպես ասել եմ սույն թվականի հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առիթով, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում