Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ․ Ժոզեպ Բորելը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելը նախ հիշեցրել է փետրվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական զինված ուժերի արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, ապա շեշտել, որ Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հակառակորդ ուժերի միջև հեռավորություն սահմանելու անհրաժեշտությունն ու հրատապությունը։ Սա այն է, ինչ երկար ժամանակ պահանջում է Եվրամիությունը։ Ես վերահաստատում եմ Եվրոպական Միության լիակատար և ամբողջական հանձնառությունը՝աջակցելու կայուն խաղաղությանը ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»,-ասել է Բորելը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել էր, թե հայկական զինված ուժերի արձակած կրակոցից Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող է վիրավորվել։ Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հետաքննում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը։ Փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ժամ կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Երևանի քաղաքապետը հանդիպել է «Cipriani Group»-ի նախագահի հետ

Վահագն Խաչատուրյանն ու Տոմիո Օկամուրան ընդգծել են ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների

Նեպալում նշել են ջրհեղեղի հասցրած վնասի չափը

ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին

Փոխպատվաստված խոզի երիկամը հիվանդի օրգանիզմում գործել է ռեկորդային 271 օր

Որպես անհետ կորած որոնվող Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները

ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը