Հայաստանն ու Բանգլադեշը կարող են խորացնել համագործակցությունը ՏՏ ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաքայի Առևտրի և արդյունաբերության պալատի (DCCI) նախագահ Աշրաֆ Ահմեդը Հայաստանին կոչ է արել տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքային ոլորտի հմուտ աշխատուժ ձեռք բերել Բանգլադեշից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բանգլադեշի պետական լրատվական գործակալությունը։

«Մեծ թվով բանգլադեշցի հմուտ աշխատողներ՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտում, հաջողությամբ գործում են Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում»,- նշվում է գործակալության տարածած հայտարարության մեջ՝ մեջբերելով Ահմեդիի խոսքերը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ հանդիպումից։

Հանդիպման ընթացքում Աշրաֆ Ահմեդը ընդգծել է նաև այն, որ Հայաստանը կարող է ուսումնասիրել Բանգլադեշի վերոնշյալ ոլորտների աշխատուժը։

«Բանգլադեշը վերջերս շատ լավ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտում, և մեր ՏՏ մասնագետները կարող են պոտենցիալ ռեսուրս լինել նաև Հայաստանի համար: Հայաստանի համեմատ, բնակչության թվով Բանգլադեշը սպառողական մեծ բազա ունի ցանկացած ապրանքի համար»,- ավելացրել է պալատի նախագահը՝ հրավիրելով Հայաստանին ներդրումներ կատարել և օգուտ քաղել Բանգլադեշի դեմոգրաֆիական առավելություններից։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն էլ իր հերթին նշել է, որ իրենց ապագա խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի համար իրենք կարող են մեծ թվով աշխատուժի կարիք ունենալ տվյալ ոլորտի համար: Բացի այդ, բարձր գնահատելով Բանգլադեշի ՏՏ ոլորտի վերջին առաջընթացը՝ փոխնախարարը հետաքրքրություն է հայտնել Բանգլադեշից ՏՏ ոլորտի հմուտ մասնագետներ հավաքագրելու հարցում:

Փոխնախարարը եզրափակել է միտքն՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի գյուղատնտեսության, սննդի վերամշակման, զբոսաշրջության, տեքստիլի և այլ ոլորտներ բանգլադեշցի գործարարների համար կարող են լինել Հայաստանում ներդրումներ կատարելու պոտենցիալ ուղղություններ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում