Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է փետրվարի 6-ին մեկնարկած հեթական նիստի աշխատանքները:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ խորհրդարանը կշարունակի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցի քննարկումը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Այնուհետև կկայանա այս հարցով փակ գաղտնի քվեարկությունը: Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկություն կանցկացնի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում