Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նոր ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բավարար ձայներ չի հավաքի և խորհրդարանում ներկայացվածություն չի ունենա, եթե լինեն նոր ընտրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որով վերջինս իշխանություններին քննադատում էր ՀՅԴ-ին տարբեր մեղադրանքներ ներկայացնելու համար։

Սիմոնյանը նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: «Բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը: Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցության վարկանիշի հետ։ Ո՞նց ստացվեց այնպես, որ այս գումարման ԱԺ-ի Դաշնակցության կազմն ամենամեծն է՝ այն էլ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո դաշինքի միջոցով: Ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունն 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը. ձեր գործունեությամբ, վերաիմաստավորեք, քննարկենք Մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը՝ բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,-ասաց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ևս Դաշնակցությունն իշխանություն էր վերցրել, դրանից որոշ ժամանակ անց ի հայտ եկավ ԼՂ-ի լուծարման մասին փաստաթուղթը:

«Մինչև այն պահը, որ դուք՝ «Հայաստան» դաշինքը չգա, չկանգնի ու չասի, որ այո, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ և այլն, և պատասխանը չստանա, Դաշնակցությունը հաջողության չի հասնելու: Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է և չի անցնելու Ազգային ժողով»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Գառնիկ Դանիելյանն իր ելույթում, պատասխանելով Դաշնակցության, դաշնակցականների վերաբերյալ ԱԺ ամբիոնից արված հայտարարություններին, խորհուրդ էր տվել իշխանականներին պատմությունն ավելի լավ ուսումնասիրել: «Տարիներ ի վեր, չունենալով պետական միավոր, Դաշնակցությունը 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,-նշել էր ընդդիմադիր պատգամավորը:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին