Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ն փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Ըստ աղբյուրի՝ փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքըփակ է (բուք է)բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածըփակ էբեռնատարների համար։

Ստեփանավանի ոլորաններում, Ամասիայի, Աշոցքի, Ապարանի, Ախուրյանի տարածաշրջաններում, Ջերմուկ, Գյումրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածումտեղում է ձյուն:

Արագածի տարածաշրջանումբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ է բեռնատարների համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում