Տնտեսություն

Երևանում մեկնարկել է «AI-ը բիզնեսի համար» համաժողովը

6 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «AI-ը բիզնեսի համար» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները ուսումնասիրելու ու դրա շուրջ ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության փորձագետներին համախմբելու նպատակով մեկնարկեց «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը, «McKinsey & Company»-ի գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

«Արհեստական բանականությանը իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային ազդեցություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար: Մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Արհեստական բանականությունը բոլոր միջազգային խորհրդատվական, գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն»,- ասաց ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը:

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշեց՝ պետք է մտածել, թե ինչպես ներդնել արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության, թվայնացման, տեղեկատվական գիտության ոլորտում: Այդ առումով նա կարևորեց համաժողովը, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որոնք են դրան հասնելու արդյունավետ ճանապարհները:

9L5A3358.jpg (650 KB)

«Մենք տեղ-տեղ նույնիսկ ուշացել ենք, և մեզ պետք են թռիչքաձև աճեր, արագ որոշումներ ու գործողություններ: Այսօր պետական տարբեր գերատեսչություններում, երբ առաջարկվում է նոր ռազմավարություններ և մոտեցումներ, դժվարությամբ կգտնեք արհեստական բանականություն արտահայտությունը, բայց ես ուզում եմ լավատեսություն հաղորդելով ասել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն արհեստական բանականության խոսակցությունները ոչ միայն հանրության հետ ճիշտ հաղորդակցելու, այլև մյուս գործընկերների, գերատեսչությունների հետ զուգորդելու համար»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց առաջնորդությունը կարևոր է արհետական բանականությունից վախերը կոտրելու համար․ դրանք կոտրելով՝ Հայաստանը կլինի մրցունակ։ Նախարարի խոսքով՝ միայն այդ ճանապարհով Հայաստանը կդառնա նկրտումներ ունեցող երկիր և միայն այդ ճանապարհով աշխարհում կունենա իր նշանակալի դերը, որն էլ վերափոխելու է Հայաստանի և հայ մտածողի վերաբերյալ աշխարհի վերաբերմունքը. հավերժ տրտնջացողից՝ լուծումներ մատակարարող, առաջարկող և օգտակար սուբյեկտ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ արհեստական բանականությունը շատ մոտ ապագայում մեծ փոփոխություններ է անելու աշխարհում, և այն ընկերությունները և պետությունները, որոնք չեն սովորի օգտագործել արհեստական բանականության բոլոր դրական հնարավորությունները, կարող են հայտնվել շատ խորը ճգնաժամի և հետամնացության մեջ:

9L5A3166.jpg (502 KB)

«Ես ուզում եմ, որ մենք լուրջ վերաբերվենք դրան: Պետության առաջադրանքն է գրագետ մոտենալ խնդիրներին, ճիշտ ձևակերպել և ճիշտ լուծումներ կարողանալ օգտագործել, որ հետ չմնանք այս կարևոր տեխնոլոգիական հեղափոխությունից և ինչ-որ չափով առաջնորդենք այդ հեղափոխությունը»,- շեշտեց Արշակյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը չունի այնպիսի տվյալների բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհետական բանականություն ներդնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը, վերլուծություններ անել: Նրա խոսքով՝ Հայաստանի մարտահրավերը գրագետ բազաներ ստեղծելն է:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ առանձնացրեց՝ ոլորտում հաջողությունների հասնելու միակ գրավականը բիզնեսի, կառավարության, ակադեմիական աշխարհի, հասարակական և խորհրդատվական կազմակերպությունների համատեղ աշխատանքի մեջ է:

9L5A3454.jpg (603 KB)

«Հնարավոր չէ հաջողություն մեկ առանձին ուղղությամբ։ Հաջողությունը ստեղծվում է համատեղ ջանքի և համատեղ աշխատանքի շնորհիվ: Ի՞նչ ունենք անելու, որ հետ չմնանք այն գնացքից, որը լույսի արագությամբ է գնում: Ի՞նչ ունի անելու պետությունը, բիզնեսը, ակադեմիական աշխարհը, հասարակությունը: Բոլոր հնարավորություններին զուգահեռ կան հսկայական մարտահրավերներ: Ես կարծում եմ, որ մենք ունենք մեկ բաղադրատոմս՝ դա քաղաքական և տնտեսական առաջնորդության միջոցով օրակարգ ձևավորելն է, բայց օրակարգը պետք է լինի շատ լայն, պիտի լինի համահայկական օրակարգ»,- ընդգծեց Գալստյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի կենտրոնական բանկը, «Հայաստանի իրավագիտություն» հիմնադրամը, Skill Event Marketing company-ն:

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևան

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևանը հեղեղատար նոր համակարգի կարիք ունի. Կամո Արեյան

Երևան

Երևանը հեղեղատար նոր համակարգի կարիք ունի. Կամո Արեյան

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Երևան

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Նավթի գները նվազել են - 19/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 19/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում