Քութեշով հիվանդացության որոշակի ակտիվություն նկատվում է, սակայն մտահոգության առիթ չկա. մասնագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին քութեշով հիվանդացության գրանցված դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի փոքր աճել է․ հիվանդացության որոշակի ակտիվություն նկատվում է, սակայն մասնագետները դա մտահոգիչ չեն համարում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ քութեշը վարակիչ հիվանդություն է և հաճախ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Այն ունի ընդհանուր ինֆեկցիոն հիվանդություններին և իրեն բնորոշ տիպային ախտանշաններ:

«Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով: Հիվանդությունը սկզբնական շրջանում արտահայտվում է ջերմության արագ բարձրացմամբ, տկարությամբ, թուլությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին ի հայտ է գալիս նաև ցավ կլման ժամանակ»,- ասաց բժիշկ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ քութեշ հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 18 տարեկան անձանց շրջանում, առավելապես բարձր հիվանդացություն գրանցվում է 2-ից 10 տարեկանների շրջանում:

Մասնագետը նշեց, որ հիվանդությունը կարող է նաև դիտվել 18 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր նախկինում չեն վարակվել, և, հետևաբար, իմունիտետ չի ձևավորվել։

Գայանե Գաբոյան

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին