Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության` փետրվարի 1-ին տեղի ունեցած համագումարում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հրաժարվել է վարչապետի պաշտոնից և զբաղեցրել իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակում են իրենց պաշտոնները։

«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին համագումարի ժամանակ կայացած քվեարկությունից հետո։

Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է: 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։Նախքան«Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս