Ինովացիա

Հայաստանում աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վրա

7 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վրա

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ընդունվեց առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, որին հաջորդեցին ԱՏՁՄ խորհրդի (վարչության) և նախագահի ընտրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բացման խոսքում ընդգծեց՝ սկիզբ է դրվելու նոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ապագայի առաջընթացին։

«Նախ մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ․ արդեն ԱՏՁՄ-ի անդամ է 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերթությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ-ի թիմն էլ ոգևորված է դրական փոփոխություններ իրականացնելու հեռանկարով»,- ասաց Եսայանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ նշեց՝ 2023 թվականը և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի է եղել:

«Անցել ենք մեծ դժվարություններով, լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, ունենք հաջողություններ և կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց Հայաստանում տեղադրել ենք ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեինք 2 Դիջիթեք ցուցահանդեսներով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով և այցելություններով: 2024 թվականի անելիքները հուշում են նաև մեկ այլ ձեռքբերման մասին. 2023-ին նորից ստացանք WCIT միջազգային համաժողովը Հայաստանում անելու իրավունքը: Այն կգա Հայաստանն էլ ավելի տեսանելի դարձնելու։ WCIT-ը կրկին զուգորդված կլինի Դիջիթեք էքսպոյի հետ, կլինի որպես համաշխարհային մասշտաբով գործակցության, նորարարության և աճի խթան»,- ասաց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության ներկայացուցիչների հետ ակտիվ աշխատում են ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում շնորհավորեց ԱՏՁՄ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթեց առաջիկա գործունեության ընթացքում:

Նա անդրադարձավ նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսեց այն կարևոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ և հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան:

«Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը և մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել Հայաստանում»,- արձանագրեց Հակոբ Արշակյանը:

Որպես երկրորդ կարևոր հանգամանք՝ նա ընդգծեց Հայաստանում գոյություն ունեցող և զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հայ ժողովրդի՝ հյուրընկալելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու ունակությունն ու պատրաստակամությունն է:

Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Արշակյանը ընդգծեց՝ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: Նա բարձր գնահատեց նախորդ տարի վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը:

«Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, և ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել և մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց՝ Բարձր տեխնոլոգիաների շուրջ մտորելիս կարելի է արձանագրել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է հիմք հանդիսանալ զարգացող և զարգացած պետությունների տնտեսության աճին:

«Համոզված եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման, ինչպես նաև միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման, առաջատար պաշտպանական համակարգերի ապահովման կարևորագույն գործոն»,- նշեց Հայրապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներուժի համակողմանի ներգրավմամբ և համադրմամբ հնարավոր է հասնել նպատակներին: Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ ապացուցել է, որ ունի ընկերություններ, որոնք աշխարհի մակարդակով կարևորագույն դեր ունեն․ չնայած դրան՝ Հայաստանը դեռ կարևոր ճանապարհի սկզբում է և շատ անելիքներ ունի:

«Ե՛վ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս ընկերություններ և կազմակերպություններ կան, որոնք ոլորտի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել, և այդ ընկերությունների թվին է դասվում ԱՏՁՄ-ն, որն արժանի է գնահատանքի: Կարևորում եմ այդ աշխատանքը, որն անում է ԱՏՁՄ-ն:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից ուզում եմ ասել, որ դուք մեր կարևորագույն գործընկերներից և հենարաններից մեկն եք, մենք ևս հավակնում ենք նրան, որ լինենք ձեր հենարանը»,- շեշտեց նախարարը:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների։

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով:

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում