Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «զգուշավոր լավատեսությամբ է գնահատում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքըե: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ փետրվարի 2-ին ծրագրված Ադրբեջան իր այցի ընթացքում «քննարկվելու են ամենատարբեր հարցերե: Օրակարգի թեմաների թվում Սերգեյ Լավրովն առանձնացրել է «ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության կացությունը, որն ընդգրկում է մեր երկրների կյանքի բոլոր կողմերըե: Լավրովն ասել է, որ «քննարկվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստությունը, որը նախատեսված է փետրվարի երկրորդ կեսինե: Կարծարծվեն նաեւ «ԱՊՀ-ին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հիմնախնդիրներըե: ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ «Աստանայում Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո, որտեղ նրանք նաեւ հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրական տեղաշարժեր դիտվեցին ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պաշտպանում են փոխադարձ շփումներըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում