Տարածաշրջանային

«Վրացական երազանք»-ը դիտարկում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

«Վրացական երազանք»-ը դիտարկում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դիտարկվում է երկրի վարչապետի թեկնածուի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ թողնում է պաշտոնը և դառնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Տեղական հեռուստաընկերությունները նշում են, որ վարչապետ Ղարիբաշվիլին և այդ կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջին անգամ կփոխանակվեն պաշտոններով, սակայն Կոբախիձեն հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

«Թիմը խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետի պաշտոնում դիտարկվում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը: Շնորհակալություն եմ հայտնում Իրակլի Ղարիբաշվիլիին իր աշխատանքի համար»,- ասել է Թալակվաձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում