Հասարակական

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հունվարի 28-ի լուսադեմից կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում` հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan_27_01_24.png (43 KB)

Հունվարի 27-ի ցերեկը՝ հանրապետության ամբողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։

Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Armenia_27_01_24.png (433 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում