Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանում հանդիպել է կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման և նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկու երկրների համահունչ մոտեցումները փոխգործակցությունն առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու լավագույն հնարավորությունն են ընձեռում, որտեղ իր կարևոր ներդրումն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։

Դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում:

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ստանձնել եղբայրական Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարումը Հունաստանի օրենսդիր մարմնում։ Նա հավելել է, որ իրենից կախված ամեն բան կարվի, որպեսզի գործի կենսունակ խումբ` ակտիվ նախաձեռնություններով, որն իր ուրույն ներդրումը կունենա հայ-հունական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ։

Հայերեն Русский Türkçe

Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ

Հայաստանի մի շարք շրջաններում hուլիսի 15-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

Երևանում Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը