Հասարակական

Ժաննա Անդրեասյանը Ջոն Գալագերի և Ադդէ Հովասափյանի հետ քննարկել է կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հարցեր

4 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը Ջոն Գալագերի և Ադդէ Հովասափյանի հետ քննարկել է կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ անցած տարիների հաջողված համագործակցությունը լավագույն հիմքն է՝ այն շարունակելու նաև այս և հետագա տարիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ՝ որպես հաջողված օրինակներ նշելով անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը.

«Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում: Կարող ենք արձանագրել, որ այս աջակցությամբ էականորեն բարելավվել են ուսուցիչների դասավանդման հմտությունները»:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ ևս, որոնք կիրականացվեն ընթացիկ տարում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումներին` վերահաստատելով պատրաստակամությունը ոլորտային ռազմավարությունների իրականացման հարցում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Բրիտանական գրադարանի միջև նախատեսվող համագործակցության կարևորությունը՝ որպես հաջողված փորձ նախանշելով Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ կապերի հետագա ընդլայնմանը: Մասնավորապես՝ քննարկվել է ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի կայացման հարցում Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ համագործակցային կապերի հաստատման հարցը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լոնդոնի արվեստների համալսարանի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի ձևավորման համար առաջարկությունների և գործիքների տրամադրման, կրթական ծրագրերի մշակման, որակի ստուգման և ինստիտուցիոնալ կառավարման բնագավառներում աջակցությանը:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Հայաստան

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում