Քաղաքականություն

Հայաստանը սահմանին ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ չի ստացել Ադրբեջանից

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սահմանին ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ չի ստացել Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել, ստանալու դեպքում կմտածի ու կարձագանքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,-նշեց նախարարը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ավելի վաղ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման պատրաստակամություն էր հայտնել:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում