Հասարակական

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում