Քաղաքականություն

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

1 րոպեի ընթերցում

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։

Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Նրանց անունները հրապարակում ենք ստորև.

Վոլուդակի Սևաստի (Սեվի)

Գյուլեկաս Կոնստանտինոս

Գոլիդակիս Դիամանտիս

Դերմենձոպուլոս Խրիստոս

Կարաոգլու Թեոդորոս

Կուվելաս Դիմիտրիոս

Կիրիազիդիս Դիմիտրիոս

Լիվանոս Միխաիլ

Մարկոպուլոս Դիմիտրիոս

Տրագակիս Իոաննիս

Զամբարաս Միլտիադիս (Միլթոս)

Կասիմատի Իրինի (Նինա)

Պանայոտոպուլոս Անդրեաս

Պապաիլիու Գեորգիոս

Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս)

Աբատիելոս Նիկոլաոս

Ֆոտոպուլոս Ստիլիանոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում