Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը․ Վահան Կոստանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 18-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարություններին։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման հրամայականը։

Վահան Կոստանյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջև:

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները