ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի ընտանիքի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի միջոցով, որպես աջակցություն՝ ստացել են էլեկտրատեխնիկա:

Ծրագիրն իրականացնում է ՀԿ Կենտրոնը՝ գործընկեր 4 կառույցների համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տվյալ աջակցությունից օգտվում է ավելի քան 90 ընտանիք՝ 380 անձ:

«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների տեսքով մոտ 18 մլն դրամի աջակցություն է տրամադրվել ընտանիքներին՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, տաքացուցիչներ, միկրոալիքային վառարաններ, կարի մեքենաներ, արդուկներ և այլն: Բոլոր սարքավորումները գնվել են ընտանիքների կարիքների գնահատումից հետո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորված տեղական առաջնորդների ակտիվ խմբերում կընդգրկվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ախուրյան համայնքում բնակվող անձիք:

Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում վերաբնակեցված է ԼՂ-ից տեղահանված մոտ 100 ընտանիք: Այս ընտանիքները, հիմնականում, ցանկություն են հայտնում մնալու համայնքում: Նրանցից ոմանք արդեն աշխատանքի են անցել և՛ մասնավոր, և՛ պետական համակարգերում:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին