Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով կներկայանա Սաուդյան Արաբիայում։ Հիմնադրման 65-ամյակին անսամբլը հրավեր է ստացել հունվարի 18-28-ը մասնակցելու «Qemam International Festival for Mountain Performance Arts» («Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն) միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ պարողները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։

Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, Մալիք պատմական պալատը, Ալ-Մուշեյթ պալատները և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցները:

Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին կներկայացնի հայ պարն իր ողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։ Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր։

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր