Սպորտ

Սոլոմոն Իմե Ուդոն միացել է Երևանի «Փյունիկ»-ին

2 րոպեի ընթերցում

Սոլոմոն Իմե Ուդոն միացել է Երևանի «Փյունիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:

Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Թիմի նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար:

Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:

Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը:

Սոլոմոն Ուդոն 2020-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն ու հրավեր ստացել ազգային թիմից, որտեղ մասնակցել է 18 հանդիպման: Հայ երկրպագուները հատկապես լավ կհիշեն 28-ամյա ֆուտբոլիստի շքեղ գոլը Խորվաթիայի հետ ընկերական խաղում (1:1):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում