Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների փոխանակումն Ադրբեջանի հետ շարունակվում է․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում չկա մի կետ, որը նախատեսում է գործողություն միայն մեկ կողմի համար, բոլոր թեզերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանն ու հայկական կողմից դրան ի պատասխան հնչող արձագանքին՝ Սիմոնյանն ասաց, որ ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների փոխանակումը շարունակվում է:

Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հաճախ դուրս է բանակցությունների տրամաբանությունից։

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրին՝ նա ասաց, որ բոլոր թեզերը վերաբերում են երկու կողմերին: «Պայմանագրի նախագծի մեջ չկա մի բան, որը վերաբերում է միայն մեկ կողմին: Օրինակ, երբ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելային հետքաշման մասին: Բոլոր թեզերը վերաբերում են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին»,-ասաց նա:

Արձագանքելով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի մասին՝ ԱԺ նախագահը վերահաստատեց, որ միջանցքի մասին կետ պայմանագրի նախագծում չկա և չի կարող լինել:

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ