ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է ԵԽ ՄԻՀ-ի դիտարկումները Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության դերի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հունվարի 12-ին «Հայաստան և Ադրբեջան. Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է» վերտառությամբ հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ Հանձնակատարի արձանագրումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ Հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։

Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:

«Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է, սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։

Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10-ը հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,- նշել է Հանձնակատարը:

Ըստ աղբյուրի՝ հայտարարության մեջ Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:

«Դունյա Միատովիչը հավելել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։

Շրջափակմամբ պայմանավորված բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։

Ողջունելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:

Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը»,- ըստ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ ասվում է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Հայերեն Español Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում