Սերգեյ Լավրով. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների շուրջ ԱՊՀ-ի երկրների հետ երկխոսությունը լրացուցիչ կայունություն կհաղորդի Համագո

2 րոպեի ընթերցում

ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների շուրջ ԱՊՀ-ի երկրների հետ երկխոսությունը լրացուցիչ կայունություն կհաղորդի ամբողջ Համագործակցությանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պետրոզավոդսկում՝ ելույթ ունենալով սահմանամերձ համագործակցության զարգացման հարցում ոչ կառավարական կազմակերպությունների ավանդի հարցերին նվիրված խորհրդաժողովում: «Նման երկխոսությունը կարող է լրացուցիչ կայունության հաղորդել ողջ Համագործակցությանը, օգնել մեծաթիվ համաձայնագրերի ու պայմանավորվածությունների կատարմանը, իսկ գլխավորը՝ ձախողման դատապարտել ամենամոտիկ, ազգակից ժողովուրդների հետ մեր հարաբերություններում սեպ խրելու փորձերըե,-ասել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԱՊՀ-ին Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը կարող է ամենատարբեր դրսեւորումներ ունենալ. ընտրություններին հետեւելը, հակամարտությունների լուծմանն օժանդակելը, հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, ՌԴ-ի կյանքին ԱՊՀ-ի երկրներից գաղթածների ադապտացիան: «Պատրաստ ենք պաշտպանել 2005-2006 թվականներին ԱՊՀ-ի երկրների ոչ կառավարական կազմակերպությունների կոնգրեսի անցկացման նախաձեռնությունը: Ողջունում ենք ոչ կառավարական կազմակերպությունների այն ջանքերը, որոնք նպատակամղված են Միասնական տնտեսական տարածության անդամ երկրների միասնական հասարակական տարածության ձեւավորմանըե,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Հայերեն

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը