Հայաստանի տարածքում ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ինքնիշխանության ներքո․ Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին շարունակվում են հնչել պահանջներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայից, ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը արտատարածքային միջանցք ենթադրող թեզերի շուրջ։

Դեսպանն ընդգծել է՝ արտատարածքային միջանցքն այլ երկրի տարածքում որևէ իմաստ չունի, իսկ յուրաքանչյուր երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։

«Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Կարծում եմ՝ ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաև նշել է, որ Իրանի դիրքորոշումը այս հարցում չի փոխվել՝ դեմ են տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին։

«Սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից»,- եզրափակել է Սոբհանին։

Հայերեն العربية Español Русский Türkçe

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով