1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին կլինի քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 4-6, դեկտեմբերի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Մարզերում դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը և 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ։