ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը

Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ, նրա 30-ամյակի օրը, Մխչյան գյուղում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ:

Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել խաչքարի և արձանի մոտ, մասնակցել կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են Տարոն Անդրեասյանի կենսագրությունը, անցած ռազմական ճանապարհը:

Վարչապետի տիկինը ծաղիկներ է խոնարհել նաև Տարոնի տանը` հիշատակի անկյունում: Ապա անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ:

Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 27 տարեկան էր: Շուրջ 5 տարի ապրել էր Ռուսաստանում: Պատերազմի ժամանակ վերադարձել էր Հայաստան և կամավորագրվել: Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը