Քաղաքականություն

Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուտ է որակում այն լուրերը, թե իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցանկանում է նոր ընտրությունների գնալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին խոսեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ կուսակցությունը հաճախակի նիստեր անում, գուցե քննարկում են նոր ընտրությունների գնալու հա՞րց:

Սիմոնյանը նոր ընտրությունների գնալու մտադրության վերաբերյալ լուրերը սուտ որակեց՝ ընդգծելով, որ կուսակցության վարչության նիստերում քննարկում են կուսակցաշինական տարբեր հարցեր:

«Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչի՞ պետք է գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ պատրաստ ենք տարին մեկ ընտրությունների գնալ, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ կուսակցության նիստերում նման հարց չի քննարկվել:

Նա նաև հավելեց, որ ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում