Հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է գործարար կանանց

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է գործարար կանանց

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է պաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպում: Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, աշխատանքի և սեցւալական հարցերի նախարարի տեղական Տաթևիկ Ստեփանյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանը, փոխմարզպետներ, ավագանու անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, տարեվերջյան միջոցառումը կազմակերպվել է անմիջական շփման հարթակ ընձեռելու նպատակով, որտեղ նոր ծանոթություններ ձեռք կբերեն թե´ բիզնեսի ներկայացուցիչները, թե´ պաշտոնատար կանայք:

Ըստ աղբյուրի՝ անկաշկանդ շփումը իրական նվեր է` ելույթում ընդգծել է Աննա Հակոբյանը:

«Ես 2020 թվականի պատերազմից հետո շատ մեծ կոնֆլիկտ ունեի ինքս ինձ հետ, մեր կանանց հետ, մեր տղամարդկանց հետ, մայրերի հետ: Մեր իրականության մեջ գոյություն ունեցող բացասական երևույթները բոլորը միանգամից աչքիս առաջ էին գալիս: Մեղադրանքներ ունեի մեզ ուղղված, և հիմա տեսնում եմ, որ դա այդքան էլ արդար չէր, որ հայ կինը իրականում ավելին է, քան այն իրականությունը, որ մենք ունենք, պարզապես հայ կնոջը պետք է հնարավորություն տալ, պետք է ազատություն տալ, դրսևորվելու շանս տալ: Մենք այդ շանսը ունենք այսօր և դա տեսանելի է ամեն վայրկյան, ամեն քայլափոխի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ հանդիպման ընթացքում յուրաքանչյուրի պատմությունն ու կատարած աշխատանքը, կանանց չկոտրվող կեցվածքի ցուցադրումը, ինչպիսին զոհված հերոսների մայրերինն է, դա ապագայի գրավականն է: Կանանց, մայրերի ափերում է պետք փնտրել պետության ճակատագիրը, և սա չափազանցված արտահայտություն չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում