«Բրիթիշ Փեթրոլեում»-ը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով՝ նավթի գնի բարձրացման վտանգ առաջացնելով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական նավթ արդյունահանող «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով՝ Եմենի հութի ապստամբների կողմից նավերի վրա հարձակումների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Ընկերությունն իր որոշումը պատճառաբանել է «տարածաշրջանում վատթարացող անվտանգային իրավիճակով»։ Հութիների հարձակումների պատճառով բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ դիմել են նման քայլի։

«Բրիթիշ Փեթրոլեում»-ը հայտարարել է, որ մշտապես կդիտարկի «նախազգուշական դադարը» և կհետևի տարածաշրջանում իրավիճակին։

Ըստ վերլուծաբանների՝ եթե այլ խոշոր նավթային ընկերություններ հետևեն այս քայլին, ապա նավթի գները կարող են աճել։ Դեկտեմբերի 18-ին նավթի գներն արդեն ավելի բարձր էին․ Brent տեսակի նավթի գինն աճել է մինչև 2,6 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց գրեթե 79 դոլարի։

«Այս պահին պարզ չէ, թե որքան նշանակալից կլինի ազդեցությունը։ Սակայն եթե ավելի շատ փոխադրող ընկերություններ փոխեն իրենց ուղղությունը, և եթե (խմբ․՝ փոխադրումների) այս խափանումը մեկ կամ երկու շաբաթից ավելի տևի, ապա գներն, ամենայն հավանականությամբ, կբարձրանան», - ասել է վերլուծաբան Գրեգորի Բրուն։

Կարմիր ծովը նավթի և հեղուկացված բնական գազի, ինչպես նաև սպառողական ապրանքների փոխադրման ամենակարևոր ուղիներից մեկն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և 8 այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Եմենի հութի ապստամբների հարձակումները։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։ Առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացվում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։

Բաբ ալ Մանդեբի նեղուցը շրջանցելու համար նավերն այժմ ստիպված կլինեն ավելի երկար ճանապարհ անցնել, ինչը կարող է մոտ 10 օր ավելացնել ճանապարհորդությանը և կարժենա միլիոնավոր դոլար:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում