Տնտեսություն

Ռուսաստանը և Հայաստանը շահագրգռված են բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ․ Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հայաստանը շահագրգռված են բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը և Հայաստանը շահագրգռված են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկու երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ցավոք, ինչպես մեզ քաջ հայտնի է, Վերին Լարսը բնակլիմայական պատճառներով չի կարող ապահովել շուրջտարյա տրանսպորտային հաղորդակցություն, ինչը լրջորեն խոչընդոտում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Այդ պատճառով Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և մեր երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ»,- ասաց Օվերչուկը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում