Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։

Խոսելով Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին՝ Փաշինյանը հստակեցրել է, որ դա կարելի է անել նախկինում գոյություն ունեցած երկու ուղղություններով․ առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, իսկ երկրորդը հարավային ուղին է, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով և այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես։ Այսօր նույնպես արտահայտում ենք»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նաև ավտոճանապարհները կարող են ունենալ հյուսիսային, միջին և հարավային ուղղություններ: «Դա նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար և, ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքներով: Մենք նույն պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և նախկինում գոյություն ունեցած Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհներ վերակառուցելու և վերաբացելու առումով, ինչն էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանարապես միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես գլոբալ անվտանգության հարցերի վրա»,- նշել է վարչապետը:

Նա ներկայացրել է նաև կարևոր սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հաղորդակցությունների բացման հիմքում։ «Բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը, պետք է գործեն այն երկրների իրավասության, իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են: Հաջորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ նրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում